
Համացանցում է հայտնվել Ալեքսանդրովի անսամբլի անդամներից մեկի՝ Սև ծովում վթարված ինքնաթիռում արված լուսանկարը, գրում է Ntv հեռուստաալիքը:
Լուսանկարը հրապարակել է արտիստներից մեկի՝ Ալեքսանդր Շուտկոյի ընկերուհին:
Զոհված արտիստի ընկերուհին գրել է. «Իմ տղա…Իմ սեր…Իմ կյանք…Դու ամենալավն ես աշխարհում!!! Ես միշտ ասել եմ քեզ…Թող հողը վրադ թեթև լինի»:
Զոհվածի քույրը Tverigrad.tv-ին պատմել է, որ Ալեքսանդրը զանգել է իրեն թռիչքից 15 րոպե առաջ: «Առավոտյան ժամը 5-ից նա ինձ չէր զանգում, սկսեցի զանգել նրան, սակայն չէր վերցնում հեռախոսը, ապա այլևս անհասանելի դարձավ»,-ասել է Շուտկոյի քույրը: