Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԵՏՄ գագաթաժողովին, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
«ՌԲԿ»-ի աղբյուրի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում զանգերին չեն պատասխանում:
Ինչպես նաև հաղորդվում է, որ անցած շաբաթ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դժվարացել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե կկայանան արդյոք երկկողմ բանակցություններ Լուկաշենկոյի և Պուտինի միջև:
Ինչպես նաև Պեսկովը հայտնել է, որ գագաթաժողովը «ոչ ֆորմալ» բնույթ է կրում և նախատոնական է: