Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է Հայաստանի շախմատի 8-ակի չեմպիոն գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը:

Անաստասյանը ծնվել է 1964 թվականի հուլիսին Երևանում: 1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը՝ 3-րդ խաղատախտակի վրա): 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։




Լրահոս