
Դեկտեմբերի 12-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները Գյումրիի Երեւանյան խճուղուց ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ Արտյոմ Կ.-ին, Արթուր Ա.-ին, Սերգեյ Ա.-ին, Գալուստ Մ.-ին Շավարշ Գ.-ին:
Անձնական խուզարկությամբ ոստիկանները Գալուստ Մ.-ի գրպանից հայտնաբերել են թղթե փաթեթներ, որոնցում առկա էին կանեփանման մանրացրած եւ չորացրած զանգվածներ: Նա հայտնել է, որ դա թմրամիջոց է, պատկանում է իրեն, ամիսներ առաջ հավաքել է Երեւանի Նորագավիթի հարակից տարածքներում՝ ծխելու համար:
Մանրամասները` տեսանյութում: