
Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում երեկ ծննդկան է մահացել, իսկ երեխան էլ ծնվել է մահացած: Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ ծննդկանին վիրահատել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մահացած ծննդկանը 26 տարեկան էր, վիրահատել են, արգանդը հեռացրել, սական կյանքը հնարավոր չի եղել փրկել: Հավելենք, որ կնոջ մոտ նաև արյունահոսություն է սկսված եղել: