Սև ծովում որոնողա-փրկարարական օպերացիայի անդամները հայտնաբերել են ՌԴ ՊՆ-ին պատկանող կործանված Տու-154-ի ֆյուզելյաժը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:
«Սուզորդներն ուսումնասիրել են հայտնաբերված օբյեկտն ու համոզվել, որ դա կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժն է: Այժմ մշակվում են այն բարձրացնելու տարբերակաները»,-ասել է աղբյուրը:
Գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ ֆյուզելյաժը հայտնաբերվել է ափից 1,7 կմ հեռավորության վրա: Այն գտնվել է 27 մ խորության վրա: