
Փարիզի խորհրդանիշը, որը հայտնի է բոլորին կառուցվել է հեռավոր 1889թ.` որպես Համաշխարհային ցուցահանդեսի կամար և նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց:
Հեղինակը` Գյուստավ Էյֆելը հոգացել էր այն մասին, որպեսզի 300-մետրանով աշտարակում հնարավոր լիներ…ապրել: Քչերը գիտեն, որ աշտարակի վերին հարկում կա ոչ մեծ սենյակ:
Հայտնի է, որ մարդիկ, ովքեր իմանում էին այդ սենյակի մասին, Էյֆելին առաջարկում էին մեծ գումարներ, որպեսզի վերջինս վարձակալության տա սենյակը, սակայն նա հրաժարվում էր` նախընտրելով հնարավորություն ունենալ հանգստանալ այնտեղ և մտածել կյանքի մասին:
Փարիզի բնակիչները, ի դեպ, նախանձում էին Էյֆելին:
Այժմ սենյակում ինստալացիա է արված, որը թույլ է տալիս կրկնօրինակել Էյֆելի և Թոմաս Էդիսոնի 1899թ. հանդիպումը:
Էյֆելն այնտեղ կարողացել է նույնիսկ 3 դաշնամուր տեղադրել:
Վերջերս աշտարակում ևս բնակարան հայտնվեց, սակայն արդեն ժամանակակից ոճի: