
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:
Հանդիպման առաջին գոլը 39-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո խփեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը:
Վնասվաքծից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 62-րդ րոպեին: 85-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` կրնկի հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ Մոուրինյուի թիմը վաստակեց 33 միավոր: