2016 թվականը մեզ համար չի ավարտվել, դեռ անելիքներ ունենք և ունենք շատ առանձնահատկություններ ու ձեռքբերումներ Երևան քաղաքում: Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2016 թվականը, այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանի խոսքով, քաղաքային տնտեսությունը շնչող օրգանիզմ է և անընդհատ խնդիրներ լինելու են: Նա ընդգծեց, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են եղել այս տարվա համար, իրակնացվել են: Անդրադառնալով Ամանորին, Մարգարյանը նախ շնորհավորելով, խաղաղություն մաղթեց բոլորին. «Մենք ընտանիքում ավանդույթ ունենք, որ միշտ ընտանիքի անդամներով բնակարանում ենք նշում: Նշելու ենք ավանդաբար մեր տանը», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում