
Մերձմոսկովյան Միտիշներում մայրը 15-րդ հարկից նետել է իր 7-ամյա աղջկան, փոխանցում է RenTV-ն:
ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ երեխան տեղում մահացել է:
Մյուս երեխան՝ 5 տարեկան, չի տուժել:
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ: 34-ամյա կնոջը ձերբակալել են:
Հեռուստաալիքը նշում է, որ ավելի վաղ նման դեպքեր էր տեղի ունեցել նաև Մոսկովյան շրջանում, որտեղ տղամարդը 8-րդ հարկից նետել էր իր մեկ տարեկան տղային, երեխան ստացված վնասվածքներից մահացել է: