
Բաքվի Գարադագի շրջանում գազամուղում պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է Trend-ը՝ հղում անելով BP-Azerbaijan ընկերության մամուլի ծառայությանը:
Ադրբեջանական SOCAR պետական նավթագազային ընկերությունը հաստատել է Սանգաչալ տերմինալի պայթյունը:
Ինչպես հայտնել են SOCAR-ում, տուժածների մասին տեղեկություններ չկան: Այդ կապակցությամբ՝ նավթագազային ընկերությունը դադարեցրել է գազամատակարարումը: