«Հայաստանում արդարություն կա՞» հարցին պատասխանելիս` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկմտում է. «Ես չեմ կարող այդ հարցին այո կամ ոչ պատասխանել: Ես միգուցե այդ հարցին կպատասխանեի և’ այո, և’ ոչ»,- նշում է Հովհաննիսյանն ու հավելում.
«Արդարությունը երևույթ է, որը յուրաքանչյուրն իր հանդեպ զգում է, բայց միևնույն ժամանակ չափում իր ներքին չափանիշներով և յուրաքանչյուր, կոնկրետ դեպքում, յուրաքանչյուր մարդ իր նկատմամբ արդարության առկայության կամ բացակայության մասին դատողություններ անում է ինքը»:
ArmLur.am-ի զրուցակիցը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան