
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպանի պաշտոնում Միխայիլ Բաբիչի նշանակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռևս որևէ որոշում ընդունված չէ: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Թուրքիայում ՌԴ նոր դեսպան կարող է դառնալ Պրիվոլժսկի դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բաբիչը: