
Տավուշի մարզում դեռեւս չեն վճարվել փետրվար ամսվա ընտանեկան նպաստի եւ հրատապ համարվող միանվագ դրամական աջակցության գումարները: Թե ինչն է ուշացման պատճառը, մարզում չգիտեն: Ու այդ պայմաններում անապահով ընտանիքները ստիպված են վճարել օգտագործած էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի եւ հեռախոսակապի վարձավճարները: Շատերը, ինչպես օրինակ Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Ֆլորա Ամիրաղյանը, կոմունալ վճարները մուծելու համար հարեւաններից պարտք են վերցրել: Բայց քանի որ աղքատությունը համատարած է ողջ հանրապետությունում, պարտք տվողներն էլ են սակավ. մարդիկ փող չունեն: Իսկ ՀՀ վարչապետը լայն ժպտում է ու ասում, թե մեր երկրում ամեն ինչ կարգին է: Ի դեպ, Երեւանի վարչական շրջանների աշխատակիցները եւս դեռ հունվար-փետրվար ամիսների աշխատավարձերը չեն ստացել: