Շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կրթության, աշխատանքի լուծմանն ուղղված աշխատանքները. Հրանուշ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը: Նախարարը համառոտ ներկայացրեց 2016թ. ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները, նշեց, որ գերատեսչության գործունեությունը նպատակաուղղվել է գերակա ճանաչված խնդիրների լուծմանն ու նախատեսված ծրագրերի իրականացմանը:

«Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում` սիրիահայերի, հասարակությանն ինտեգրման գործընթացի և կառուցակարգերի կատարելագործում» գերակա խնդրի լուծման ուղղությամբ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի և այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները, կազմակերպվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 8 նիստ, «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական 6 ցուցահանդես-տոնավաճառ:

Նախարարը 2017թ հայտարարեց Արցախի տարի և նշեց, որ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովում սկիզբ առավ «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը, որը լայն թափ է ստանում: Նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում բացվել է «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» բաժինը, ստեղծվել է ֆեյսբուքյան էջ՝ «What Are You Doing For Karabakh» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են շարժման շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներն ու ձեռնարկները:

Միջոցներ է ձեռնարկվել հանրային իրազեկման և հասարակության հետ հետադարձ կապի պատշաճ ապահովման համար, նախարարության կայքէջում տեղադրվում են ամփոփիչ տեղեկանքներ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

Սփյուռքահայերին իրավական օգնության նպատակով http://www.mindiaspora.am կայքէջում բացվել է նոր պատուհան»:

Հարգանքով`
Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս