Սկանդալ եվրասիական ընտանիքում. 5 երկրներից 4-ը ԵՏՄ Մաքսային օրենսգիրք ստորագրեցին. Gazeta.ru

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նման սկանդալ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովներում չէր եղել, գրում է Gazeta.ru-ն: Գագաթաժողովին չէր մասնակցում ԵՏՄ անդամ պետություններից մեկը՝ Բելառուսը՝ ի դեմ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի:

Ենթադրվում է, որ ստորագրված Մաքսային օրենգիրքն ուժի մեջ կմտնի 2017թ.-ի հուլիսի 1-ից:

Gazeta-ն նշում է, որ Բելառուսի նախագահը «չափազանց զբաղված էր»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Լուկաշենկոյի բացակայությունը «դե-ֆակտո չի խանգարել՝ քննարկել ինտեգրման հետ կապված հարցերը»:

«Բացակայողները հետո կմիանան, քանի որ ոչ ոք դիտողություններ չուներ, ամեն ինչ համաձայնեցված է»,-հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Gazeta-ի հաղորդմամբ՝ մի շարք ռուս փորձագետներ պնդում են, որ միության յուրաքանչյուր անդամ Ռուսաստանի և եվրասիական գաղափարի հանդեպ իր դիտողություններ է «իր մեջ կուտակել»: Փորձագետները նշում են, որ ամենից քիչ դիտողություններ ունի Հայաստանը, քանի որ «երկու երկրների միջև տնտեսական տարաձայնություններ գրեթե չկան»:




Լրահոս