
ՀԱՊԿ նիստի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը կրկին չընտրվեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:
«Կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը չի քննարկվել Բելառուսի պատվիրակության բացակայության պատճառով»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկվի հաջորդ նիստի ընթացքում, որը կկայանա մյուս տարվա ապրիլին: