Ականատեսը Տու-154-ի կործանման մասին մանրամասներ է պատմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության դաշնային ծառայության սահմանային զորքերի ափային պահակախմբի աշխատակիցը, ով Տու-154-ի կործանման ականատեսն է դարձել, պատմել է, թե ինչպես է ինքնաթիռը ջուրն ընկել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով քննությանը մոտ կանգնած աղբյուրին:

Նա այդ պահին գտնվել է Սև ծովում նավակի վրա: Նրա խոսքով՝ ինքնաթիռը բարձրություն հավաքելու փոխարեն սկսել է արագ անկում ապրել՝ կարծես պատրաստվելով վայրէջք կատարել, և հաջորդ պահին պոչով հայտնվել է ջրի մակերեսին, որը հարվածի ժամանակ կոտրվել է:

«Տու-154-ը նման էր մոտոցիկլի՝ վարորդի կողմից հետևի անիվներին կանգնեցված»,-հավելել է ականատեսը:




Լրահոս