
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Սանդերլենդին» հաղթելուց հետո գովեստի խոսքեր է ասել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին:
«Իբրահիմովիչի խաղը չի արտացոլում նրա տարիքը: Նա անհավանական աշխատանք է կատարում, և ես ուրախ եմ Զլատանի համար, քանի որ նա արժանի է դրան:
Իբրահիմովիչը մեծ ֆուտբոլիստ է, և բոլորը ճանաչում են նրան: Հույս ունեմ, որ նա հաջորդ խաղում նույնպես կանի առավելագույնը»,- ասել է նա: