
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնարկ է տվել Ղրիմին գազի մատակարարմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կրասնոդարի երկրամաս-Ղրիմ» գազամուղի գործարկումը թույլ կտա գազով ապահովել թերակղզու բոլոր կատեգորիաների սպառողներին:
Տեսակոնֆերանսի ռեժիմով արարողությանը մասնակցել են Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովն ու Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար Դմիտրի Օվսյաննիկովը, ինչպես նաև «Չեռնոմորնևտեգազ»-ի գործադիր տնօրեն Իգոր Շաբանովը:
Աշխատանքների մեկնարկի մասին Պուտինը հայտարարել էր դեկտեմբերի 23-ին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ: