Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվել է առողջապահության համակարգի գլխավոր մասնագետների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատել է Երևան քաղաքի առողջապահության համակարգի գլխավոր մասնագետների ցանկը: Ըստ այդմ, առողջապահության համակարգի 37 աշխատակիցների՝ ըստ մասնագիտացումների, շնորհվել են համապատասխան կոչումներ: Շնորհված կոչումները հավաստող Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումները քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է հանձնել գլխավոր մասնագետներին՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: Շնորհավորելով մասնագիտական կոչումների արժանացած բուժաշխատողներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ամենօրյա նվիրված աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ ևս նրանք իրենց մասնագիտական հմտությունները լավագույնս կծառայեցնեն ի շահ բնակիչների առողջության պահպանման:




Լրահոս