Գենետիկայից շատ բան է կախված, սակայն կան սովորություններ, որոնք փչացնում են տեսքը:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
Ձեր սիրելի սանրվածքը պոչիկն է

Մազերը պինդ հավաքելը լուրջ խնդիրների կարող է հանգեցնել:
Չափից շատ կաթ եք խմում

Իհարկե, պետք չէ հրաժարվել կաթից: Սակայն պետք է հիշել, որ կաթի մեջ կան անդրոգեններ, որոնք խափանում են ճարպագեղձերի աշխատանքը:
Արևապաշտպան կրեմ եք քսում միայն դեմքին

Սակայն պետք է հիշել նաև ձեռքերի մասին:
Սիրում եք ոտքը ոտքին գցել

Այդպիսով խանգարվում է արյան շրջանառությունը:
Սանրում եք թաց մազերը

Սա տարածված սխալ է մազերի խնամքի համար: Այդ դեպքում մազերը արագ կոտրվում են:
Հանում եք հոնքերը դիմահարդարումից առաջ

Դա կարելի է անել երեկոյան, լվացվելուց հետո:
Բարձր ջերմաստիճանով ֆենում եք մազերը

Այդպիսով մազերը չոր և փխրուն են դառնում:
Սիրում եք տրորել աչքերը

Այդ վատ սովորության պատճառով տուժում են թարթիչները, կոտրվում և թափվում են:
Դեմքը հաճախակի ձեռք տալու սովորություն

Վաղաժամ կնճիռներ կհայտնվեն:
Պայուսակում կյանքի բոլոր իրավիճակների համար նախատեսված իրեր կան

Դրանից կտուժի ձեր կեցվածքը:





























