Շուտով ամանորյա տոներն են, և այդ շրջանում ոչ ոք չի կարող ասել, թե որքան կարող է ուտել: Սակայն, այդ թվերն իրապես ապշեցնում են. միջինում նման տոնական օրերին մեկ օրում մարդը կարող է 900 գ մինչև 1600 գ ուտելիք ուտել:
Խորհուրդներ, թե ինչպես ամանորյա տոներին ավելորդ քաշ չհավաքել.
Մրգեր
Մշտապես օգտագործեք մրգեր, հատկապես՝ նուռ, կիվի կամ բանան:
Կեֆիր՝ դարչինով
Մինչ սեղանի շուրջ հավաքվելը խմեք 1 բաժակ անյուղ կեֆիրի, որի մեջ ավելացված կլինի 1 թեյի գդալ դարչին: Այն կնվազեցնի ախորժակը: Կեֆիրը կարելի է փոխարինել յոգուրտով:
Կանաչ ափսե
Ափսեի հատակին աղցանի մեծ տերևներ դրեք: Այդպես կթվա, թե ափսեն լիքն է, և ցանկություն չի լինի այն լցնել:
Թարմ շնչառություն
Կօգնի ատամի մածուկը կամ մաստակը: Նման կերպ ուտելու ցանկություն չի առաջանա:
«Հրաշագործ» սպասք
Փորձեք պատառաքաղը ձեզ համար անսովոր դիրքով բռնել, օրինակ ձախ ձեռքով: Այդպիսով քիչ կուտեք, քանի որ անհարմար կլինի բռնել պատառաքաղը:
Այս խորհուրդներն իսկապես աշխատում են և օգտակար են հատկապես նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին: