Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 30-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում`
Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.30C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -27.10C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.90C