
Սև ծովում կործանված Տու-154-ի հայտնաբերված ինքնագրիչը վերծանվել է, և բացահայտվել է, թե ինչ են ասել օդաչուները ինքնաթիռի կործանումից առաջ, փոխանցում է Vesti.ru-ն:
Օդաչուներից մեկը բացականչել է ինքնաթիռի թևերի անսարքության մասին: Ապա լսել գետնին հավասարվելու մասին ազդանշանն ու բղավել. «Հրամանատար, մենք ընկնում ենք, հրամանատար, մենք ընկնում ենք»:
Ինչպես նշում են փորձագետները` անհնար է հաստատել ավիաաղետի պատճառը միայն անձնակազմի խոսակցությունից ելնելով. «դեռևս վաղ է խոսել պատճառների մասին»: