Հայաստանն արտահանման պետապահովագրությունը 2016-ին 5 անգամ մեծացրել է. Սուրեն Կարայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արտահանման պետապահովագրությունը 2016-ին 5 անգամ մեծացրել է: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով` 2016-ի դեկտեմբերի դրությամբ՝ Արտահանման ապահովագրության պետական գործակալությունը ապահովագրել է գրեթե 2 մլրդ դրամի արտահանման գործարքներ կամ ավելի քան 5 անգամ ավելի 2015-ի նույն ցուցանիշից:

Սուրեն Կարայանը նաև նշեց, որ ներդրվել է հաշվարկագրերի մեխանիզմ, որն արտահանողին թույլ է տալիս վճարը նախապես ստանալ՝ չսպասելով արտասահմանյան գնորդի փոխանցումներին:

Նախարարը ասուլիսի ընթացքում նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունն արդեն 240 մլն դոլարի ներդրումային ծրագրերի առաջարկ է հավաքել։

Ըստ նրա՝ առաջարկներն հավաքում են վարչապետի՝ մարզեր կատարած այցելությունների արդյունքում։ Քննարկումների համար հավաքվել է արդեն 160 ներդրումային ծրագիր, որոնցից 110-ը՝ մարզերից։ Իսկ 2017–ի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ կընդլայնվեն 7 ընկերություն։




Լրահոս