Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,-նշված է վարչապետի որոշման մեջ:
Հ.Գ.Փաստորեն նախկին նախարարն առանց պաշտոն չի կարողանում երկար ժամանակ մնալ. դեռ մի քանի ամիս է անցել` ինչ նա հեռացել էր նախարարի պաշտոնից և արդեն նոր պաշտոն ունի` փոխնախարար: