
Մադրիդի «Ռեալ»-ի նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորն այս մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Հոլանդիայում։ Marca-ի տվյալներով, «Հերենվենը» մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 18-ամյա ֆուտբոլիստին։
Գործարքը տեղի կունենա ամանորյա տոներից հետո։ Էդեգորին վարձակալելու ցանկություն ունի նաեւ Ամստերդամի «Այաքսը»։ Նա խաղում է «Ռեալի» երիտասարդական թիմում։