Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը կփոխվի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը փոխվում է. այսպիսի որոշում ընդունվեց կառավարության նիստում:  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ գերատեսչությունը կատարել է որոշակի փոփոխություններ, որոնք համաձայնեցվել են քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

«Առաջարկում ենք ավելացնել ՔՀԿ ներկայացուցիչների թիվը, 2-ի փոխարեն դարձնել 4-ը, ընդ որում՝ ներառել այնպիսի ՔՀԿ-ներ, որոնք բիզնես ոլորտի կազմակերպություններ են, ներառել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից մեկ ներկայացուցիչ: Բացի այդ, ներառվելու է նաև ՄԻՊ-ը, ավելի են մեղմացվել ՀԿ-ների ընդգրկման պահանջները»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե խորհրդի ընդհանուր կազմը քանի՞ հոգի է դառնում, նախարարը նշեց, որ դժվար է հստակ թիվ նշել: «Վերջը կառավարելի խորհո՞ւրդ է դառնում»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան նախարարը ասաց. «Հարաբերականորեն՝ այո»:




Լրահոս