
Վրաստանը և «Գազպրոմ» ընկերությունն այս տարի այլևս չեն կարող պայմանավորվածություն ձեռք բերել 2017թ. Հայաստան ռուսական գազի տարանցման մատակարարումների վճարման հարցում համագործակցության վերաբերյալ:
Վրաստանի հանրային հեռուստատեսությունը հայտնում է, որ բանակցությունների երկրորդ փուլն անարդյունավետ է անցել, քանի որ կողմերը չեն կարողացել գալ փոխզիջման, թեև գործող տարանցման պայմանագրի ժամկետն սպառնում է 2016թ. դեկտեմբերի 31-ին։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են: