Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան», – հայտնում է նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Մարտի հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ: