ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն արգելել է տարեվերջյան ռեստորանային միջոցառումները. այդ մասին տեղյակ են բոլոր գերատեսչությունները: Այդ մասին բնականաբար ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է կրթության տեսչությանը:
Սակայն տեսնելով, որ այնուամենայնիվ միջոցառումն անցկացվելու է՝ ArmLur.am-ի տեղեկություններով՝ պայման է դրվել, որ հավաքույթից լուսանկարներ չհայտնվեն սոցիալական կայքերում, իսկ հավաքույթն էլ անցկացվի «Վալեմ» ռեստորանում, որը պատկանում է նախարարի եղբորը: Ի վերջո, մեր տեղեկություններով, երեկ հավաքույթը կայացել է: Ահա թե ինչպես են կատարվում վարչապետի հանձնարարականները: