
2016թ. մարտ ամսից Բագրատաշենի մաքսակետում տեղադրված «Ռապիսկան» մակնիշի ռենտգեն զննող սարքն ապամոնտաժվել է Գոգավան մաքսակետ տեղափոխելու նպատակով:
Այդ պատճառով այս տարվա ընթացքում սարքը չի շահագործվել, և սպասարկման վճարը չի օգտագործվել և տնտեսվել է: Կառավարության որոշմամբ ծրագրով նախատեսված և չծախսված 110.0 մլն ՀՀ դրամը կտեղափոխվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Այս որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:
Մանրամասները` տեսանյութում