
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ուորլիքը մասնավորապես նշել է. «Խորապես ցավում ենք այսօր հայադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի համար և ցավակցում նրանց ընտանիքներին: Այս նոր բախումները մատնանշում են բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը, ինչը կբերի տևական խաղաղության հաստատման տարածաշրջանում: Ինչպես նշել ենք նախկինում, այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»: