
Համացանցում է հայտնվել Տավուշում ոչնչացված ադրբեջանցի հատուկ ջոկատայինի՝ Qurbanov Çingiz Salman oğlu-ի լուսանկարը:
Ֆեյսբուքյան օգտատեր Վահան Ազիբեկյանը երկու լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Մարտի հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ: Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ: