Միացյալ Նահանգերը արտաքսել է 35 ռուս դիվանագետի Վաշինգտոնից և Սան Ֆրանցիսկոյից, ինչպես նաև հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, գրում է BBC-ն:
Պատժամիջոցները սահմանվել են կիբերհարձակումների պատճառով, որոնք իրականացվել են Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման` մեկնաբանելով սահմանված պատժամիջոցները, դրանք «անհրաժեշտ և ադեկվատ պատասխան» է անվանել:
Ինչպես ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում` Վաշինգտոնը փակում է Մերիլենդում և Նյու Յորքում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք, ըստ ամերիկյան իշխանությունները, օգտագործվում են հետախուզական նպատակներով:
Դիվանագետները, որոնք պերսոնա նոն գրատա են ճանաչվել, պետք է լքեն ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում: