Ռուսաստանն առաջին պատասխան միջոցներն է ձեռնարկել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն առաջին պատասխան միջոցներն է ձեռնարկել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ` փակելով Մոսկվայում ռուս-ամերիկյան դպրոցը, հաղորդում է CNN հեռուստաալիքի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն արտաքսել էր ռուս դիվանագետներին և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական կիբերհարձակումների պատճառով:

Հղում անելով ամերիկյան ներկայացուցչին, ով տեղեկացված է այդ հարցով, հեռուստաալիքը նշում է, որ Ռուսաստանի «առաջին պատասխան միջոցը» եղել է դպրոցի փակումը: Հեռուստաալիքի տեղեկություններով` այդ դպրոց էին հաճախում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանատների աշխատակիցների երեխաները:

Ինչպես նաև հաղորդվում է, որ խոսքը Սերեբրյանի Բորում դեսպանների նստավայրի «հասանելիության փակման» մասին է:




Լրահոս