Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:
Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել էր ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դին:
Դին վերադարձնելու համար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիմել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին և ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այժմ ադրբեջանցի զինվոր Չինգիզ Սալման օղլու Գուրբանովի դին վերադարձնելու համար համապատասխան կառույցների հետ շարունակվում են աշխատանքները: