Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` առաջարկելով Ռուսաստանից արտաքսել ԱՄՆ դեսպանատան 31 աշխատակից և Սանկտ Պետերբուրգում ամերիկյան գլխավոր հյուպատոսության 4 աշխատակցի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ Լավրովի` ԱՄՆ-ի քայլը չպետք է անպատասխան մնա:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն արտաքսել էր ռուս դիվանագետներին և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական կիբերհարձակումների պատճառով:
«ՌԴ ԱԳՆ-ն իր այլ գերատեսչություններից իր գործընկերների հետ համատեղ առաջարկ է հղել ՌԴ նախագահին այն մասին, որպեսզի «պերսոնա նոն-գրատա» ճանաչվեն ամերիկացի 35 դիվանագետներ»,-ասել է Լավրովը:
«Ակնկալում ենք, որ այդ առաջարկները կդիտարկվեն օպերատիվ կարգով»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: