ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ադրբեջանական ԶՈւ-երը կորցրեց ևս մեկ զինծառայող»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ այս գիշեր հայկական ստորաբաժանումների պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է ևս 4 կորուստ: