
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում ամերիկացի դիվանագետներին արտաքսել Ռուսաստանից` որպես պատասխան ԱՄՆ-ի գործողություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միացյալ Նահանգերը երեկ արտաքսել էր 35 ռուս դիվանագետի Վաշինգտոնից և Սան Ֆրանցիսկոյից, ինչպես նաև հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ընդ որում, Պուտինն ընդգծել է, որ միջազգային պրակտիայում ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը ադեկվատ պատասխան տալու համար: Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը չի իջնի «խոհանոցային» դիվանագիտության մակարդակին:
Պուտինը Օբամայի ադմինիստրացիայի գործողությունները «սադրանք» է անվանել` ուղղված ռուս-ամերիկյան հարաբերությունների խզմանը: