ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Խորհրդակցության մեկնարկին աշխատակազմը մեկ րոպե լռությամբ հարգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ գույքահարկի փոփոխություններ պետք է լինեն: Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փոփոխություն է վերջինս ենթադրում իրենից, եւ ինչքա՞ն է բարձրանալու գույքահարկի վճարը:
Ալինա Մանուկյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ա. Մանուկյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ շրջանառության մեջ դրված չէ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը վճարում են իրենց հաշվառման վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման վայրի բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը ՀՀ տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչ է միանվագ վճարը, եւ որո՞նք են վերջինիս վճարման հիմքերը:
Երանուհի Հասրաթյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ միանվագ վճարը կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջապես մասնակցին միանգամից վճարելն է:
Եթե մասնակցի՝ կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակած միջոցները ստանալ միանվագ վճարների ձեւով: Բացի դրանից՝ եթե մասնակցի՝ կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը նա իրավունք ունի ստանալ միանվագ վճարի տեսքով:
Բացի վերը նշվածը՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցները միանվագ վճարի ձեւով վճարվում են նաեւ՝
1. մասնակցի, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում,
2. մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակիցը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միանվագ վճար ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը եւ մասնակցի միջոցները, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը. 1) փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, կամ 2) գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը: