
Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձները` ուղղված արտասահմանյան պետություններին և կառավարություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը նշել է, որ «անցնող տարին նշանավորվեց ռուս-հայկական հարաբերությունների զգալի ձեռքբերումներով: «Միջազգային հարթակում ռուս-հայկական դաշնակցության և համագործակցության ամրապնդման համար նոր հեռանկարներ բացեց Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը»,-ասվում է ուղերձում: ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության հարցով համատեղ աշխատանքները կշարունակվեն: