ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը` համացանցից

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ներկայացրել է 2016 թվականի լավագույն մարզիկների տասնյակը: Լրագրողների քվեարկությամբ լավագույն մարզիկ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանը, ով այս տարի օլիմպիական ոսկի նվաճեց: Իսկ տասնյակը բաշխվել է հետեւյալ կերպ՝ Արթուր Ալեքսանյան, Միհրան Հարությունյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Նազիկ Ավդալյան, Հարություն Մերդինյան, Անդրանիկ Կարապետյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Վարշամ Բորանյան, Արթուր Դավթյան:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որո՞նք են օտարերկրացու իրավունքների սահմանափակումները:

Նվեր Հովսեփյան (48 տարեկան, ոճաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հովսեփյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացին չի կարող՝
– առանց վիզայի ՀՀ տարածք մուտք գործել,
– ընտրել եւ ընտրվել ՀՀ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում,
– մասնակցել համաժողովրդական քվեարկությանը (համապետական հանրաքվե),
– ընդունվել հանրային ծառայության,
– ստեղծել կուսակցություններ եւ դրանց անդամագրվել,
– հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալ:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաեւ օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ հաշմանդամության 2-րդ կարգ, մի քանի ամիս հետո լրանում է կենսաթոշակի անցնելու տարիքս: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է հաշվարկվում հաշմանդամության կենսաթոշակը:

Սուսաննա Վարդանյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ս. Վարդանյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ սկսած 2014 թվականի հունվարի 1-ից հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում՝
1) առաջին խմբի համար՝ հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար՝ հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների հաշվարկը եւս կատարվում է նշված բանաձեւի կիրառմամբ, բացի այդ՝ ստացված գումարը ավելացվում է՝
I խմբի հաշմանդամի համար՝ 5600 դրամով (14000×40%-ով)
II խմբի հաշմանդամի համար՝ 2800 դրամով (14000×20%-ով):
Օրինակ` 2014թ հունվարի 1-ից՝
10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամության (I խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի 14000+7000 x 10 x 0.1+5600=21000+26600 դրամ, իսկ հաշմանդամության (II խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի 14000+7000 x 10 x 0.1+2800=21000+2800=23900 դրամ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015թ. հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 հաշմանդամություն ունեցող անձ՝ ընդհանուր բնակչության 6,6%-ը: Ընդհանուր թվից 137.813-ին հաշմանդամությունը սահմանված է անժամկետ: Նշենք, որ 18-ից մինչեւ 40 տարեկան հաշմանդամների թիվը կազմել է 13,0%, 40-ից մինչեւ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների թիվը՝ 50,4%, կենսաթոշակային տարիքի եւ բարձր՝ 32,7%: Ավելացնենք, որ 1-ին կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը կազմել է 10.268 անձ, 2-րդ կարգինը՝ 80.328, 3-րդ կարգինը՝ 101.780:




Լրահոս