
ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացել է գեներալ-գնդապետի կոչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում»,- գրել է Ջանոյանը: