Դեկտեմբերի 31-ին եւ լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից եւ գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 83 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն