Յուրաքանչյուր տարի իր հետ բերում է նորաձևության նոր միտումներ, նոր գույներ, դիմահարդարման նոր ձևեր և այլն: 2017 թվականը ևս բացառոթւյուն չէ: Տարվա թրենդների մասին տարբեր եզրակացություններ կան:
Pantone Color Institute-ի փորձագետները նշել են գալիք տարվա գլխավոր գույնը: Այն նկարագրել են որպես վառ կանաչ` դեղնավուն երանգով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, անգլերենով այն ստացել է greenery անվանումը: