«Դրուժբա» հյուրանոցում մահացած հայտնաբերված ռուս մայորն ավիաբազայի ծառայող էր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք, երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը: Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, հունվարի 1-ին Երեւանի հանրակացարաններից մեկի իր սենյակում մահացած է հայտնաբերվել ռուսական ավիաբազայում ծառայող սպան:

Նրանց փոխանցմամբ` զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալով՝ զինծառայողի մահվան պատճառը կարող էր լինել սրտային սուր անբավարարությունը: Զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:




Լրահոս