Ֆիլմի հերոսը՝ կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր Աղասիկը, վարում է զբոսաշրջիկների կողմից սիրված, Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից պատրաստված «Հրթիռ» («Ракета») մեքենան։ Աղասիկի կյանքը փոխվում է, երբ նրա մեքենան է նստում իր սեփական հարսանիքից փախչող հարսնացու Սաթենիկը:
«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի գլխավոր հերոսների՝ տաքսու վարորդ Աղասիկի եւ սեփական հարսանիքից փախչող Սաթենիկի արկածային պատմությունը նախատեսված է ընտանեկան դիտման համար։
Իվետա Մուկուչյանի համար այս կերպարը դեբյուտային է, ըստ սյուժեի՝ համարձակ ու անվախ աղջիկ է, որը հինգ տարի ապրել ու սովորել է Գերմանիայում, իսկ «կինոյի վատ աղջիկը» Վերգինեն է, որին մարմնավորում է Շողեր Գրիգորյանը։ Նա թատրոնի դերասանուհի է եւ ցանկանում է ամուսնանալ Աղասիկի հետ։
Ֆիլմի անվանումը՝ «Փախիր կամ ամուսնացիր»
Ժանրը` կատակերգություն
Թողարկման տարեթիվ` 2016
Ռեժիսոր` Հայկ Կբեյան
Դերերում` Մկրտիչ Արզումանյան, Իվետա Մուկուչյան, Շողեր Գրիգորյան, Արմեն Քուշկյան