«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարյուրավոր գրոհայիններ` խմբավորման պարագլխի գլխավորությամբ, Սիրիայից Եվրոպա են ներթափանցել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը` հղում անելով իտալական հատուկ ծառայությունների աղբյուրներին:
Նշվում է, որ խմբավորման այդ ստորաբաժանման ղեկավարը ալբանացի ջիհադիստ Լավդրիմ Մուհաջերին է, ով համարվում է «Իսլամական պետության» բարձրաստիճան հրամանատարը, հայտնի` Աբու Աբդուլլա ալ-Կոսովա անունով:
Եվրոպա վերադարձից հետո Մուհաջերին հայտարարել է Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի, Կոսովոյի պետական ինստիտուտների, ինչպես նաև սերբական ուղղափառ վանքերի դեմ ահաբեկչություններ կազմակերպելու մտադրության մասին: